«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/543 Ա

04.11.2022

«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 1-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 344-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» Կանոնակարգ 3/01-ի 179-րդ և 216-րդ կետերը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2022թ. նոյեմբերի 4-ի թիվ 46 արձանագրություն) և հաշվի առնելով «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության՝ 26.10.2022թ., 27.10.2022թ. 28.10.2022թ. և 02.11.2022թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցումից հանել «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության գլխավոր հաշվապահի պաշտոնում գրանցված Կարինե Ավետիսյանին:
2. Գրանցել «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության գլխավոր հաշվապահի պաշտոնում Մարիամ Բդեյանին։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ