«Մելլաթ բանկ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/531 Ա
01.11.2022
«Մելլաթ բանկ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145 Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 2-րդ ենթակետը և 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (28.10.2022թ. թիվ 45 արձանագրություն), Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 01.11.2022թ. թիվ 83 ԾՕՀ Ա որոշումը և «Մելլաթ բանկ» փակ բաժնետիրական ընկերության՝ 26.09.2022թ., 04.10.2022թ. և 10.10.2022թ. միջնորդագրերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցումից հանել «Մելլաթ բանկ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Մարյամ Լեյլիդուսթին:
2. «Մելլաթ բանկ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցել Հադի Հաթիմ Աբդոլռեզային:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ