«ՀԵՆՓԼԵՅՍ» ՍՊԸ-ի «ՀԵՆՓԼԵՅՍ ԳԼՈԲԱԼ» պայմանագրային ոչ հրապարակային փակ ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման կասեցված 10 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/530 Ա
01.11.2022
«ՀԵՆՓԼԵՅՍ» ՍՊԸ-ի «ՀԵՆՓԼԵՅՍ ԳԼՈԲԱԼ» պայմանագրային ոչ հրապարակային փակ ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման կասեցված 10 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2022 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 45 արձանագրություն), «ՀԵՆՓԼԵՅՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «ՀԵՆՓԼԵՅՍ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ՀԵՆՓԼԵՅՍ ԳԼՈԲԱԼ» պայմանագրային ոչ հրապարակային փակ ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու համար 21.07.2022 թ. և 16.08.2022թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Վերսկսել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 29.07.2022թ. թիվ 1/388Ա որոշմամբ կասեցված՝ «ՀԵՆՓԼԵՅՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ՀԵՆՓԼԵՅՍ ԳԼՈԲԱԼ» պայմանագրային ոչ հրապարակային փակ ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման 10 աշխատանքային օրվա ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ