«Ռոսգոսստրախ-Արմենիա» Ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության «Բաղրամյան» մասնաճյուղի գործունեության դադարեցմանը թույլտվություն տալու, գործունեության դադարեցումը գրանցված համարելու և մասնաճյուղի տնօրենին գրանցումից հանելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/527 Ա
28.10.2022
«Ռոսգոսստրախ-Արմենիա» Ապահովագրական ՓԲԸ «Բաղրամյան» մասնաճյուղի գործունեության դադարեցմանը թույլտվություն տալու, գործունեության դադարեցումը գրանցված համարելու և մասնաճյուղի տնօրենին գրանցումից հանելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 10-րդ մասը և 51-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 344-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 3/01-ի 68-րդ կետը, 192-րդ կետի 2-րդ ենթակետը և 216-րդ կետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (28.10.2022թ. արձանագրություն թիվ 45) և «Ռոսգոսստրախ-Արմենիա» Ապահովագրական ՓԲԸ-ի 03.10.2022թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Տալ թույլտվություն «Ռոսգոսստրախ-Արմենիա» Ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության «Բաղրամյան» մասնաճյուղի գործունեության դադարեցմանը:
2. «Ռոսգոսստրախ-Արմենիա» Ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության «Բաղրամյան» մասնաճյուղի գործունեության դադարեցումը համարել գրանցված:
3. Գրանցումից հանել «Ռոսգոսստրախ-Արմենիա» Ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության «Բաղրամյան» մասնաճյուղի տնօրենի պաշտոնում գրանցված Վահան Դավթյանին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ