«ԹԵԼ-ՍԵԼ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/521 Ա

28.10.2022

«ԹԵԼ-ՍԵԼ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է.1» կետը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 285-Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի հաշվառումը, վճարահաշվարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորումը, վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության վայրին ներկայացվող տեխնիկական հագեցվածության, տարածքային, ծրագրային, անվտանգության պահանջները, ինչպես նաև վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզիաների գրանցամատյանի ձևը, վարման կարգը, դրանում ներառվող տեղեկությունները» Կանոնակարգ 17/01-ի 83-րդ կետը և 96-րդ կետի 2-րդ ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (28.10.2022թ. թիվ 45 արձանագրություն) և «Թել-Սել» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության 11.10.2022թ. և 21.10.2022թ. միջնորդագրերը`

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցումից հանել «Թել-Սել» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության գործադիր տնօրենի պաշտոնում գրանցված Արամ Ազատյանին:
2. Գրանցումից հանել «Թել-Սել» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում գրանցված Համբարձում Դանելյանին:
3. «Թել-Սել» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության գործադիր տնօրենի պաշտոնում գրանցել Համբարձում Դանելյանին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ