ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունում կատարված փոփոխության գրանցման մեկամսյա ժամկետը կասեցնելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/520 Ա
28.10.2022
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունում կատարված փոփոխության գրանցման մեկամսյա ժամկետը կասեցնելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «Է.1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 33-րդ գլուխը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (28.10.2022թ. թիվ 45 արձանագրություն) և ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության՝ 27.09.2022թ., 28.09.2022թ., 29.09.2022թ., 05.10.2022թ., 12.10.2022թ. և 19.10.2022թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը`
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Կասեցնել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունում կատարված փոփոխության գրանցման մեկամսյա ժամկետը՝ որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ