«ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ խորհրդում ներկայացուցիչ նշանակելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/511 Ա
21.10.2022
«ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդում ներկայացուցիչ նշանակելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1», «ը» կետերը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1․ «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ներկայացուցիչ նշանակել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամ Լևոն Սահակյանին։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ