«ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/509 Ա

18.10.2022

«ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «Է.1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9.2-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 171-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (30.09.2022թ. թիվ 42 արձանագրություն), Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 18.10.2022թ. թիվ 78 ԾՕՀ Ա որոշումը և «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության 15.09.2022թ. և 27.09.2022թ. միջնորդագրերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցել Արմինե Աղաջանյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ`                             Հովհաննես Խաչատրյան