«ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/508 Ա
17.10.2022
«ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «Է.1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145 Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 2-րդ ենթակետը և 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 15.07.2022 թ. թիվ 1/365 Ա որոշումը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (14.10.2022թ. թիվ 43 արձանագրություն) և «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ 23.06.2022թ. միջնորդագիրը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցումից հանել «ԷՎՈԿԱԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Վազգեն Գևորկյանին:
2. Գրանցումից հանել «ԷՎՈԿԱԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Ֆելիքս Դիլանյանին:
3. Գրանցումից հանել «ԷՎՈԿԱԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Վարազդատ Ներսիսյանին:
4. Գրանցումից հանել «ԷՎՈԿԱԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Արմեն Մանուկյանին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ` Հովհաննես Խաչատրյան