«Կոնվերս Բանկ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխության գրանցման մեկամսյա ժամկետը կասեցնելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/506 Ա

14.10.2022

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխության գրանցման մեկամսյա ժամկետը կասեցնելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 194-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (14.10.2022թ. թիվ 43 արձանագրություն) և քննարկելով «Կոնվերս Բանկ» ՓԲԸ կողմից 15.09.2022թ., 19.09.2022թ., 22.09.2022թ., 23.09.2022թ., 28.09.2022թ. և 10.10.2022թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Կասեցնել Արամ Բալոյանին «Կոնվերս Բանկ» ՓԲԸ տնօրինության անդամի պաշտոնում գրանցելու մեկամսյա ժամկետը՝ որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով:
2. Կասեցնել Գրիգորի Զաքարյանին «Կոնվերս Բանկ» ՓԲԸ տնօրինության անդամի պաշտոնում գրանցելու մեկամսյա ժամկետը՝ որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ`                      Հովհաննես Խաչատրյան