«ԱՅՈ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության «ԱՐՄԱՎԻՐ» մասնաճյուղը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/504 Ա
14.10.2022
«ԱՅՈ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության «ԱՐՄԱՎԻՐ» մասնաճյուղը գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 4-րդ գլուխը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (14.10.2022թ. թիվ 43 արձանագրություն) և «ԱՅՈ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության 28.09.2022թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցել «ԱՅՈ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության «ԱՐՄԱՎԻՐ» մասնաճյուղը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ` Հովհաննես Խաչատրյան