«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ ղեկավարին գրանցումից հանելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/503 Ա

14.10.2022

«ՅՈՒՆԻԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության ղեկավարին գրանցումից հանելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 2-րդ ենթակետը և 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (14.10.2022թ. թիվ 43 արձանագրություն), «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ՝ 23.09.2022թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցումից հանել «ՅՈՒՆԻԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության «ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Տիգրան Թունյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ`                                 Հովհաննես Խաչատրյան