«ԱԳՐՈ ԻՆՎԵՍՏ ՖՈՆԴ ՄԵՆԵՋՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԱԳՐՈ ԻՆՎԵՍՏ» ոչ հրապարակային, մասնավոր բաժնեմասնակցային, չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու 10 աշխատանքային օրվա ժամկետը կասեցնելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/498 Ա

14.10.2022

«ԱԳՐՈ ԻՆՎԵՍՏ ՖՈՆԴ ՄԵՆԵՋՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԱԳՐՈ ԻՆՎԵՍՏ» ոչ հրապարակային, մասնավոր բաժնեմասնակցային, չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու 10 աշխատանքային օրվա ժամկետը կասեցնելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2022 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 43 արձանագրություն) և քննարկելով «ԱԳՐՈ ԻՆՎԵՍՏ ՖՈՆԴ ՄԵՆԵՋՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «ԱԳՐՈ ԻՆՎԵՍՏ ՖՈՆԴ ՄԵՆԵՋՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԱԳՐՈ ԻՆՎԵՍՏ» ոչ հրապարակային, մասնավոր բաժնեմասնակցային, չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու համար 2022 թվականի հոկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացրած միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Կասեցնել «ԱԳՐՈ ԻՆՎԵՍՏ ՖՈՆԴ ՄԵՆԵՋՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԱԳՐՈ ԻՆՎԵՍՏ» ոչ հրապարակային, մասնավոր բաժնեմասնակցային, չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման 10 աշխատանքային օրվա ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ`                                  Հովհաննես Խաչատրյան