«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/497 Ա

14.10.2022

«ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին

«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ն 2022 թվականի սեպտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել՝ 30,000,000,000 (երեսուն միլիարդ) ՀՀ դրամ ծավալով՝ 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով և մինչև 30,000,000 (երեսուն միլիոն) ԱՄՆ դոլար ծավալով՝ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով արժեկտրոնային, անվանական պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով ծրագրային ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ն 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել նաև ծրագրային ազդագրի լրացում:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2022 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 43 արձանագրություն)`

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցել «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ 30,000,000,000 (երեսուն միլիարդ) ՀՀ դրամ ծավալով՝ 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով և մինչև 30,000,000 (երեսուն միլիոն) ԱՄՆ դոլար ծավալով՝ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով արժեկտրոնային անվանական պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ`                                     Հովհաննես Խաչատրյան