«Արինս Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ծրագրային ազդագիրը գրանցելու 20 աշխատանքային օրվա ժամկետը 3 ամիս ժամկետով կասեցնելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/496 Ա
14.10.2022
«Արինս Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ծրագրային ազդագիրը գրանցելու 20 աշխատանքային օրվա ժամկետը 3 ամիս ժամկետով կասեցնելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 220-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2022 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 43 արձանագրություն) և քննարկելով «Արինս Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու համար 2022 թվականի օգոստոսի 17-ին, սեպտեմբերի 12-ին և 19-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված ծրագրային ազդագրի գրանցման հայտը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Կասեցնել «Արինս Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ծրագրային ազդագրի գրանցման 20 աշխատանքային օրվա ժամկետը՝ 3 ամիս ժամկետով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ` Հովհաննես Խաչատրյան