«Հայաստանի ֆոնդային բորսա» բաց բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/495 Ա

07.10.2022

«Հայաստանի ֆոնդային բորսա» բաց բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 221-րդ հոդվածի 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի թիվ 15-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» կանոնակարգ 4/05-ի 85-րդ կետի 3-րդ ենթակետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (2022 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ 42 արձանագրություն) եզրակացությունը և քննարկելով «Հայաստանի ֆոնդային բորսա» բաց բաժնետիրական ընկերության 2022 թվականի սեպտեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացրած միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցումից հանել «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ բաց բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում գրանցված Լևոն Մովսիսյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


Մարտին Գալստյան