«ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընյկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/494 Ա

07.10.2022

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 33-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005 թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2022թ. հոկտեմբերի 7-ի թիվ 42 արձանագրություն) և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության 30.09.2022թ. միջնորդագիրը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության Սևան մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցել Վարդան Մարգարյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ