«ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/487 Ա
04.10.2022
«ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145 Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (30.09.2021թ. արձանագրություն թիվ 41), Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 04.10.2021թ.-ի թիվ 75 ԾՕՀ Ա որոշումը և «ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության 19.07.2022թ., 02.08.2022թ., 23.08.2022թ., 01.09.2022թ. և 23.09.2022թ. միջնորդագրերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. «ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցել Դմիտրո Տոլստիկին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ