«ԼՌՏ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ «Ի ԷՄ ԿԱՊԻՏԱԼ ֆոնդ պայմանագրային ոչ հրապարակային միջակայքային ներդրումային ֆոնդ»-ի նոր խմբագրությամբ կանոնները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/485 Ա
03.10.2022
«ԼՌՏ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի «Ի ԷՄ ԿԱՊԻՏԱԼ ֆոնդ պայմանագրային ոչ հրապարակային միջակայքային ներդրումային ֆոնդ»-ի նոր խմբագրությամբ կանոնները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների առցանց գրանցման ընթացակարգ» Կանոնակարգ 10/29-ի 31-րդ կետը և հաշվի առնելով «ԼՌՏ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից «ԼՌՏ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի «Ի ԷՄ ԿԱՊԻՏԱԼ պայմանագրային ոչ հրապարակային միջակայքային ներդրումային ֆոնդի» նոր խմբագրությամբ կանոնները գրանցելու համար՝ 29․09․2022թ․ և 30.09.2022թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցել «ԼՌՏ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի «Ի ԷՄ ԿԱՊԻՏԱԼ պայմանագրային ոչ հրապարակային միջակայքային ներդրումային ֆոնդի» նոր խմբագրությամբ կանոնները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ