«ԱյԴի Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/480 Ա

30.09.2022

«ԱյԴի Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «Է.1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145 Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2022թ. սեպտեմբերի 30-ի թիվ 41 արձանագրություն) և «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի 08.09.2022թ. միջնորդագիրը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. «ԱյԴի Բանկ» փակ բաժնետիրական ընկերության վարչության անդամի պաշտոնում գրանցել Լիլիթ Գրիգորյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                                              Ներսես Երիցյան