«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/479 Ա
30.09.2022
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 2-րդ ենթակետը և 226-րդ կետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (30.09.2022թ. արձանագրություն թիվ 41) և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի՝ 02.09.2022թ., 06.09.2022թ., 22.09.2022թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցումից հանել «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի ներքին դիտարկումների մարմնի աշխատակցի պաշտոնում գրանցված Անի Վարդանյանին:
2. Գրանցումից հանել «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի «Դալմա» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Տիգրան Մուսայելյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան