«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության կանոնադրության փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/478 Ա
30.09.2022
«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության կանոնադրության փոփոխությունները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2022 թվականի սեպտեմբերի 30-ի թիվ 41 արձանագրություն), «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո» հասարակական կազմակերպության 19.09.2022թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցել «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո» հասարակական կազմակերպության կանոնադրության փոփոխությունները՝ հաստատված «Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո» հասարակական կազմակերպության անդամների ընդհանուր ժողովի օգոստոսի 31-ի թիվ 4-Լ որոշմամբ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան