«ԿԱՊԻՏԱԼ ՓՐՈՓԵՐԹԻ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍՊԸ «ԿԱՊԻՏԱԼ ՓՐՈՓԵՐԹԻ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍՊԸ անշարժ գույքի ոչ հրապարակային, պայմանագրային, մասնագիտացված B1 փակ ֆոնդի կանոնները գրանցելու 10 աշխատանքային օրվա ժամկետը կասեցնելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/477 Ա

30.09.2022

«ԿԱՊԻՏԱԼ ՓՐՈՓԵՐԹԻ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍՊԸ «ԿԱՊԻՏԱԼ ՓՐՈՓԵՐԹԻ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍՊԸ անշարժ գույքի ոչ հրապարակային, պայմանագրային, մասնագիտացված B1 փակ ֆոնդի կանոնները գրանցելու 10 աշխատանքային օրվա ժամկետը կասեցնելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2022 թվականի սեպտեմբերի 30-ի թիվ 41 արձանագրություն) և քննարկելով «ԿԱՊԻՏԱԼ ՓՐՈՓԵՐԹԻ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍՊԸ «ԿԱՊԻՏԱԼ ՓՐՈՓԵՐԹԻ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍՊԸ ոչ հրապարակային, պայմանագրային, մասնագիտացված B1 փակ ֆոնդի կանոնները գրանցելու համար 2022 թվականի սեպտեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացրած միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Կասեցնել «ԿԱՊԻՏԱԼ ՓՐՈՓԵՐԹԻ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍՊԸ «ԿԱՊԻՏԱԼ ՓՐՈՓԵՐԹԻ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍՊԸ ոչ հրապարակային, պայմանագրային, մասնագիտացված B1 փակ ֆոնդի կանոնների գրանցման 10 աշխատանքային օրվա ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                                   Ներսես Երիցյան