«Կրեդիտ Կոնցեպտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/474 Ա
23.09.2022
«Կրեդիտ Կոնցեպտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է.1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 92-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 146-րդ կետի 2-րդ ենթակետը և 171-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (16.09.2022թ. թիվ 39 արձանագրություն), Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 23.09.2022թ. թիվ 73 ԾՕՀ Ա որոշումը և «Կրեդիտ Կոնցեպտ» ՈՒՎԿ ՓԲԸ 01.09.2022թ. միջնորդագիրը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցումից հանել «Կրեդիտ Կոնցեպտ» ՈՒՎԿ ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Կարեն Հովհաննիսյանին:
2. «Կրեդիտ Կոնցեպտ» ՈՒՎԿ ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում գրանցել Մանվել Ջոն Վարդանյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ