«ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/471 Ա

23.09.2022

«ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145 Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (23.09.2022թ. թիվ 40 արձանագրություն) և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության 22.08.2022թ. և 22.09.2022թ. միջնորդագրերը՝


Ո ր ո շ ու մ ե մ.

1. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության տնօրինության անդամի պաշտոնում գրանցել Մարիաննա Ստեփանյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ