«Հայաստանի ֆոնդային բորսա» բաց բաժնետիրական ընկերության նոր խմբագրությամբ հաստատված «Էլեկտրոնային եղանակով առանց դեպոնացման արտարժույթի առևտրի կանոնները» գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/469 Ա

23.09.2022

«Հայաստանի ֆոնդային բորսա» բաց բաժնետիրական ընկերության նոր խմբագրությամբ հաստատված «Էլեկտրոնային եղանակով առանց դեպոնացման արտարժույթի առևտրի կանոններ»-ը գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 116-րդ հոդվածի 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի թիվ 17Ն որոշմամբ հաստատված «Կարգավորվող շուկայի օպերատորի գրանցումն ու լիցենզավորումը, կարգավորվող շուկայի օպերատորի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» Կանոնակարգ 5/01-ի 66-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2022 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 40 արձանագրություն) և «Հայաստանի ֆոնդային բորսա» բաց բաժնետիրական ընկերության կողմից 15.09.2022թ. ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը`

Ո ր ո շ ու մ ե մ.
1․Գրանցել «Հայաստանի ֆոնդային բորսա» բաց բաժնետիրական ընկերության Դիտորդ խորհրդի կողմից 09.09.2022թ. նոր խմբագրությամբ հաստատված «Էլեկտրոնային եղանակով առանց դեպոնացման արտարժույթի առևտրի կանոններ»-ը:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ