«ՄԻՓԵՅ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն վճարահաշվարկային կազմակերպությանը վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգի և քլիրինգի իրականացման լիցենզիա ստանալու հայտի քննության երկամսյա ժամկետը կասեցնելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/466 Ա
16.09.2022
«ՄԻՓԵՅ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն վճարահաշվարկային կազմակերպությանը վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգի և քլիրինգի իրականացման լիցենզիա ստանալու հայտի քննության երկամսյա ժամկետը կասեցնելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (16.09.2022թ. թիվ 39 արձանագրություն)՝ «ՄԻՓԵՅ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպության կողմից 19.07.2022թ., 29.08.2022թ. և 05.09.2022թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված դիմումները և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Կասեցնել «ՄԻՓԵՅ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպությանը վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգի և քլիրինգի իրականացման լիցենզիա ստանալու հայտի քննության երկամսյա ժամկետը՝ որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ