«Արդշինբանկ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/464 Ա
16.09.2022
«Արդշինբանկ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 2-րդ ենթակետը և 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (16.09.2022թ. թիվ 39 արձանագրություն) և «Արդշինբանկ» ՓԲԸ՝ 01.09.2022թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցումից հանել «Արդշինբանկ» ՓԲԸ «Չարենց» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Հովհաննես Գալստյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ