«ԱյԴի Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/461 Ա
09.09.2022
«ԱյԴի Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145 Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 2-րդ ենթակետը և 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (09.09.2022թ. թիվ 38 արձանագրություն), քննարկելով «ԱյԴի Բանկ» Փակ Բաժնետիրական Ընկերության 08.07.2022թ., 16.08.2022թ. և 01.09.2022թ. միջնորդագրերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցումից հանել «ԱյԴի Բանկ» Փակ Բաժնետիրական Ընկերության ներքին դիտարկումների մարմնի աշխատակցի պաշտոնում գրանցված Տաթևիկ Այվազյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ` Ներսես Երիցյան