«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարին գրանցումից հանելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/455 Ա

09.09.2022

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարին գրանցումից հանելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 2-րդ ենթակետը և 226-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (09.09.2022թ. թիվ 38 արձանագրություն) և հաշվի առնելով «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության 29.08.2022թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցումից հանել «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության ներքին դիտարկումների մարմնի աշխատակցի պաշտոնում գրանցված Դավիթ Շամյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ`                            Ներսես Երիցյան