«ԱրմԹեք Իմփաքթ Վենչուրս» ՍՊԸ «ԱրմԹեք Իմփաքթ Ֆոնդ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու 10 աշխատանքային օրվա ժամկետը կասեցնելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/453 Ա

09.09.2022

«ԱրմԹեք Իմփաքթ Վենչուրս» ՍՊԸ «ԱրմԹեք Իմփաքթ Ֆոնդ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու 10 աշխատանքային օրվա ժամկետը կասեցնելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2022 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 38 արձանագրություն) և քննարկելով «ԱրմԹեք Իմփաքթ Վենչուրս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «ԱրմԹեք Իմփաքթ Վենչուրս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԱրմԹեք Իմփաքթ Ֆոնդ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու համար 2022 թվականի սեպտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Կասեցնել «ԱրմԹեք Իմփաքթ Վենչուրս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԱրմԹեք Իմփաքթ Ֆոնդ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման 10 աշխատանքային օրվա ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ`                                   Ներսես Երիցյան