«ՅՈՒՆԻԹԻ ՎԻՍԻ» ՓԲԸ «ՅՈՒՎԻՍԻ ՖԱՆԴ1» ոչ հրապարակային, մասնավոր բաժնեմասնակցային, չտարատեսականացված, փակ, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման կասեցված 10 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/451 Ա
06.09.2022
«ՅՈՒՆԻԹԻ ՎԻՍԻ» ՓԲԸ «ՅՈՒՎԻՍԻ ՖԱՆԴ1» ոչ հրապարակային, մասնավոր բաժնեմասնակցային, չտարատեսականացված, փակ, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման կասեցված 10 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (02.09.2022 թ. թիվ 37 արձանագրություն), «ՅՈՒՆԻԹԻ ՎԻՍԻ» փակ բաժնետիրական ընկերության կողմից «ՅՈՒՆԻԹԻ ՎԻՍԻ» փակ բաժնետիրական ընկերության «ՅՈՒՎԻՍԻ ՖԱՆԴ1» ոչ հրապարակային, մասնավոր բաժնեմասնակցային, չտարատեսականացված, փակ, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու համար 12.07.2022 թ. և 30.08.2022 թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Վերսկսել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 22.07.2022 թ. թիվ 1/369Ա որոշմամբ կասեցված՝ «ՅՈՒՆԻԹԻ ՎԻՍԻ» փակ բաժնետիրական ընկերության «ՅՈՒՎԻՍԻ ՖԱՆԴ1» ոչ հրապարակային, մասնավոր բաժնեմասնակցային, չտարատեսականացված, փակ, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման 10 աշխատանքային օրվա ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ` Ներսես Երիցյան