«ՋԵՆԵՐԱԼ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունների գրանցման 30 աշխատանքային օրվա ժամկետը կասեցնելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/446 Ա

02.09.2022

«ՋԵՆԵՐԱԼ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունների գրանցման 30 աշխատանքային օրվա ժամկետը կասեցնելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածի 1-ին մասը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (02.09.2022թ. թիվ 37 արձանագրություն), ինչպես նաև «ՋԵՆԵՐԱԼ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերության՝ 28.07.2022թ., 17.08.2022թ., 22.08.2022թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը`

Ո ր ո շ ու մ ե մ.
1. Կասեցնել «ՋԵՆԵՐԱԼ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Էդմոնդ Վարդումյանին գրանցումից հանելու 30 աշխատանքային օրվա ժամկետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով՝ մինչև 02.12.2022 թվականը:
2. Կասեցնել «ՋԵՆԵՐԱԼ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի պաշտոնում գրանցված Էդգար Էվոյանին գրանցումից հանելու 30 աշխատանքային օրվա ժամկետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով՝ մինչև 02.12.2022 թվականը:
3. Կասեցնել Էդմոնդ Վարդումյանին «ՋԵՆԵՐԱԼ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի պաշտոնում գրանցելու 30 աշխատանքային օրվա ժամկետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով՝ մինչև 02.12.2022 թվականը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ