«ԱՌՖԻ» փակ բաժնետիրական ընկերության՝ որպես ներդրումային ընկերություն գրանցման և լիցենզավորման դիմումի քննության մեկամսյա ժամկետը կասեցնելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/445 Ա
02.09.2022
«ԱՌՖԻ» փակ բաժնետիրական ընկերության՝ որպես ներդրումային ընկերություն գրանցման և լիցենզավորման դիմումի քննության մեկամսյա ժամկետը կասեցնելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 220-րդ հոդվածի 1-ին մասը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (02.09.2022 թ. թիվ 37 արձանագրություն) և 20.05.2022թ., 13.06.2022թ., 06.07.2022թ., 14.07.2022թ., 15.07.2022թ., 21.07.2022թ., 11.08.2022թ. և 18.08.2022թ. «ԱՌՖԻ» փակ բաժնետիրական ընկերության ստեղծումը նախաձեռնող «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության՝ ի դեմս վերջինիս կողմից լիազորված անձ Դավիթ Փափազյանի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված «ԱՌՖԻ» փակ բաժնետիրական ընկերության՝ որպես ներդրումային ընկերություն գրանցման ու լիցենզավորման դիմումը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Կասեցնել «ԱՌՖԻ» փակ բաժնետիրական ընկերության՝ որպես ներդրումային ընկերություն գրանցման և լիցենզավորման դիմումի քննության մեկամսյա ժամկետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով՝ մինչև 02.12.2022 թվականը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը։
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ