Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 03.06.2022թ. թիվ 1/258 Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/443 Ա
02.09.2022
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 03.06.2022թ. թիվ 1/258 Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի` ««ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին» 03.06.2022թ. թիվ 1/258Ա որոշման 3-րդ կետի գործողությունը դադարեցնել։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ