«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ «Ազատություն» և «Արարատ» մասնաճյուղերի գործունեության դադարեցումը թույլատրելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/440 Ա
26.08.2022
«ՅՈՒՆԻԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության «Ազատություն» և «Արարատ» մասնաճյուղերի գործունեության դադարեցումը թույլատրելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 11-րդ գլուխը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (26.08.2022թ. թիվ 36 արձանագրություն) և «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ի 15.08.2022թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Թույլատրել «ՅՈՒՆԻԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» և «ԱՐԱՐԱՏ» մասնաճյուղերի գործունեության դադարեցումը:
2. «ՅՈՒՆԻԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» և «ԱՐԱՐԱՏ» մասնաճյուղերի գործունեության դադարեցումը համարել գրանցված՝ «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ի կողմից համապատասխան փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացնելու օրվանից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ