«ՄԻԿՐՈ ԿԱՊԻՏԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/436 Ա

23.08.2022

«ՄԻԿՐՈ ԿԱՊԻՏԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 92-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 13-ի 146-րդ կետի 2-րդ ենթակետը և 171-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (19.08.2022թ. արձանագրություն թիվ 34), Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 23.08.2022թ. թիվ 68 ԾՕՀ Ա որոշումը և «ՄԻԿՐՈ ԿԱՊԻՏԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության 14.07.2022թ. և 08.08.2022թ. միջնորդագրերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցումից հանել «ՄԻԿՐՈ ԿԱՊԻՏԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Ջիորջիո Պարոլային:
2. «ՄԻԿՐՈ ԿԱՊԻՏԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցել Վինչենցո Տրանիին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ