«Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ նշանակելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/382 Ա
22.07.2022
«Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ նշանակելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը և 18-րդ հոդվածը, «Հիմնադրամների մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասը, «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի կանոնադրության 32-րդ կետը՝
Ո ր ո շ ո ւ մ ե մ.
1. «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ նշանակել՝
1) Գարեգին Գևորգյանին` խորհրդի նախագահ՝ ՀՀ կենտրոնական բանկի առաջադրմամբ,
2) Անետա Բաբայանին` խորհրդի անդամ՝ ՀՀ կենտրոնական բանկի առաջադրմամբ,
3) Արշակ Քերոբյանին՝ խորհրդի անդամ՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջադրմամբ:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ