«Կուբ Ինվեսթ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/431 Ա
05.08.2022
«Կուբ Ինվեսթ» ՓԲԸ-ի ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 221-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 15.01.2008թ. թիվ 15Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» կանոնակարգ 4/05-ի 72-րդ կետը, 85-րդ կետի 3-րդ ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (19.08.2022թ. արձանագրություն թիվ 34) և «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ-ի 29.06.2022թ., 11.07.2022թ., 15.07.2022թ., 02.08.2022թ. և 04.08.2022թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցումից հանել «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի պաշտոնում գրանցված Արսեն Սիմոնյանին։
2. Գրանցել Արմեն Տեր-Հակոբյանին «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի պաշտոնում։
3. Գրանցել Արսեն Սիմոնյանին «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում։
4. Գրանցել Արսեն Կատվալյանին «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում։
5. Գրանցել Միքայել Մարգարյանին «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ