«ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/429 Ա
19.08.2022
«ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145 Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 2-րդ ենթակետը և 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (19.08.2022թ. արձանագրություն թիվ 34) և «ԻՆԵԿՈԲԱՆԿ» Փակ Բաժնետիրական Ընկերության 23.06.2022թ., 08.07.2022թ և 20.07.2022թ. միջնորդագրերը`
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցումից հանել «ԻՆԵԿՈԲԱՆԿ» Փակ Բաժնետիրական Ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Սուլխան Գվալիային:
2. Գրանցումից հանել «ԻՆԵԿՈԲԱՆԿ» Փակ Բաժնետիրական Ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Սումա Սվամինաթանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ