««Ջի Ընդ Էյ» ունիվերսալ վարկային կազմակերպություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Հալաբյան» մասնաճյուղը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/427 Ա

19.08.2022

««Ջի Ընդ Էյ» ունիվերսալ վարկային կազմակերպություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Հալաբյան» մասնաճյուղը գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 4-րդ գլուխը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (19.08.2022թ. արձանագրություն թիվ 34) և «Ջի Ընդ Էյ» ունիվերսալ վարկային կազմակերպություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ 22.07.2022թ. և 29.07.2022թ. միջնորդագրերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցել ««Ջի Ընդ Էյ» ունիվերսալ վարկային կազմակերպություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Հալաբյան» մասնաճյուղը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ