«Յուփեյ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/417 Ա
12.08.2022
«Յուփեյ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է.1» կետը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 285-Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի հաշվառումը, վճարահաշվարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորումը, վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության վայրին ներկայացվող տեխնիկական հագեցվածության, տարածքային, ծրագրային, անվտանգության պահանջները, ինչպես նաև վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզիաների գրանցամատյանի ձևը, վարման կարգը, դրանում ներառվող տեղեկությունները» Կանոնակարգ 17/01-ի 83-րդ կետը, 96-րդ կետի 2-րդ ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (12.08.2022թ. թիվ 33 արձանագրություն) և «Յուփեյ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության 15.07.2022թ., 21.07.2022թ., 25.07.2022թ. և 03.08.2022թ. միջնորդագրերը`
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցումից հանել «Յուփեյ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության գլխավոր հաշվապահի պաշտոնում գրանցված Լուսինե Գալստյանին:
2. «Յուփեյ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության գլխավոր հաշվապահի պաշտոնում գրանցել Աշոտ Կարապետյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ՝ Ներսես Երիցյան