«ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/413 Ա

12.08.2022

«ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145 Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (12.08.2022թ. արձանագրություն թիվ 33) և «ԻՆԵԿՈԲԱՆԿ» Փակ Բաժնետիրական Ընկերության 03.08.2022թ. միջնորդագրերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. «ԻՆԵԿՈԲԱՆԿ» Փակ Բաժնետիրական Ընկերության «Արաբկիր» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցել Շիրազ Մուրադյանին:
2. «ԻՆԵԿՈԲԱՆԿ» Փակ Բաժնետիրական Ընկերության «Աբովյան» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցել Նարեկ Ալեքսանյանին:
3. «ԻՆԵԿՈԲԱՆԿ» Փակ Բաժնետիրական Ընկերության «Կոմիտաս» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցել Աննա Գալստյանին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ՝                                    Ներսես Երիցյան