«ԱյԴի Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/412 Ա

12.08.2022

«ԱյԴի Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145 Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 2-րդ ենթակետը և 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (12.08.2022թ. թիվ 33 արձանագրություն) և «ԱյԴի Բանկ» Փակ Բաժնետիրական Ընկերության 29.07.2022թ. միջնորդագիրը`

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցումից հանել «ԱյԴի Բանկ» Փակ Բաժնետիրական Ընկերության Աբովյանի մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցված Աշոտ Ադամյանին:
2. «ԱյԴի Բանկ» Փակ Բաժնետիրական Ընկերության Աբովյանի մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցել Մհեր Ափրիկյանին:
3. «ԱյԴի Բանկ» Փակ Բաժնետիրական Ընկերության «Շենգավիթ» մասնաճյուղի կառավարչի պաշտոնում գրանցել Աշոտ Ադամյանին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ՝                                                Ներսես Երիցյան