«ՎԵԼՈՔՍ» Վարկային Միություն ՍՊԸ խորհրդի անդամների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/405 Ա
09.08.2022
«Վելոքս» Վարկային Միություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության խորհրդի անդամների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է.1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 146-րդ կետի 2-րդ ենթակետը և 171-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (29.07.2022 թ. թիվ 31 արձանագրություն), Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 09.08.2022 թ. թիվ 64 ԾՕՀ Ա և թիվ 65 ԾՕՀ Ա որոշումները և «Վելոքս» Վարկային Միություն Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության 06.07.2022թ. և 28.07.2022թ. միջնորդագրերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցումից հանել «Վելոքս» Վարկային Միություն Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Արամ Բալոյանին:
2. Գրանցումից հանել «Վելոքս» Վարկային Միություն Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Ռուզաննա Գևորգյանին:
3. «Վելոքս» Վարկային Միություն Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցել Գառնիկ Թադևոսյանին:
4. «Վելոքս» Վարկային Միություն Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցել Դենիս Զերոյանին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ՝ Ներսես Երիցյան