«ԳԼՈՔԱԼ» ՓԲԸ «ԳԼՈՔԱԼ ԵՎՐՈՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՖՈՆԴ» ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունների գրանցման կասեցված 3 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու և կանոնների փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/402 Ա
08.08.2022
«ԳԼՈՔԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «ԳԼՈՔԱԼ ԵՎՐՈՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՖՈՆԴ» ոչ հրապարակային, մասնագիտացված, չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունների գրանցման կասեցված 3 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու և կանոնների փոփոխությունները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների առցանց գրանցման ընթացակարգ» կանոնակարգ 10/29-ի 31-րդ կետը, և քննարկելով «ԳԼՈՔԱԼ» փակ բաժնետիրական ընկերության կողմից «ԳԼՈՔԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «ԳԼՈՔԱԼ ԵՎՐՈՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՖՈՆԴ» ոչ հրապարակային, մասնագիտացված, չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ 07.07.2022թ. և 05.08.2022թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Վերսկսել «ԳԼՈՔԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «ԳԼՈՔԱԼ ԵՎՐՈՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՖՈՆԴ» ոչ հրապարակային, մասնագիտացված, չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխության գրանցման ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 11.07.2022թ. թիվ 1/342Ա որոշմամբ կասեցված 3 աշխատանքային օրվա ժամկետը:
2. Գրանցել «ԳԼՈՔԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «ԳԼՈՔԱԼ ԵՎՐՈՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՖՈՆԴ» ոչ հրապարակային, մասնագիտացված, չտարատեսականացված, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ՝ Ներսես Երիցյան