«Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության «Զվարթնոց» մասնաճյուղը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/400 Ա

05.08.2022

«Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության «Զվարթնոց» մասնաճյուղը գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 4-րդ գլուխը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (05.08.2022 թ. թիվ 32 արձանագրություն) և «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության 08.07.2022 թ., 22.07.2022 թ. և 03.08.2022 թ. միջնորդագրերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցել «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության «Զվարթնոց» մասնաճյուղը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ՝                          Ներսես Երիցյան