«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ «Երիտասարդական» մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցումը թույլատրելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/397 Ա

05.08.2022

«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ «Երիտասարդական» մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցումը թույլատրելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի 58-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (05.08.2022 թ. թիվ 32 արձանագրություն) և «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի կողմից 11.07.2022 թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ո ւ մ ե մ.

1. Թույլատրել «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ «Երիտասարդական» մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցումը 2022 թ. օգոստոսի 5-ից 2022 թ․ սեպտեմբերի 30-ը ներառյալ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ՝                             Ներսես Երիցյան