«ԲԱԼՉՈՒԳ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «Բալչուգ օփորթյունիթի ֆոնդ» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու 10 աշխատանքային օրվա ժամկետը կասեցնելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/396 Ա
05.08.2022
«ԲԱԼՉՈՒԳ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «Բալչուգ օփորթյունիթի ֆոնդ» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու 10 աշխատանքային օրվա ժամկետը կասեցնելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2022 թվականի օգոստոսի 5-ի թիվ 32 արձանագրություն) և քննարկելով «ԲԱԼՉՈՒԳ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության կողմից «ԲԱԼՉՈՒԳ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «Բալչուգ օփորթյունիթի ֆոնդ» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու համար 2022 թվականի օգոստոսի 1-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Կասեցնել «ԲԱԼՉՈՒԳ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության «Բալչուգ օփորթյունիթի ֆոնդ» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման 10 աշխատանքային օրվա ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ՝ Ներսես Երիցյան