«ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆ» ԼՈՒՎԿ ՍՊԸ «Վանաձոր» մասնաճյուղը և «Դիլիջան» ներկայացուցչությունը գրանցումից հանելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/393 Ա
29.07.2022
«ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆ» ԼՈՒՎԿ ՍՊԸ «Վանաձոր» մասնաճյուղը և «Դիլիջան» ներկայացուցչությունը գրանցումից հանելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 13-ի 50-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (29.07.2022թ. թիվ 31 արձանագրություն) և «ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆ» ԼՈՒՎԿ ՍՊԸ 13.07.2022թ. և 20.07.2022թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցումից հանել «ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆ» ԼՈՒՎԿ ՍՊԸ «Վանաձոր» մասնաճյուղը:
2. Գրանցումից հանել «ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆ» ԼՈՒՎԿ ՍՊԸ «Դիլիջան» ներկայացուցչությունը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ՝ Ներսես Երիցյան